11/02/2016 20:18
Ինյեստա. Իսպանիայի հավաքականը կարող է մարտահրավերներ ընդունել
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տվա հարցազրույցում նշել է, որ ազգային ընտրանին կարող է հաջողության հասնել ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ:
«Մենք մեծ հույս ունենք, որ Եվրոպայի առաջնության ժամանակ լավ հանդես կգանք: Կարծում եմ՝ մենք ուժեղ թիմ ունենք և կարող ենք մարտահրավերներ ընդունել: Հավաքականը, ինչպես կյանքում ամեն ինչ, տարբեր փուլեր է ունենում: Այժմ մենք ձգտում ենք լավ խաղի և երկրպագուների հետ ներդաշնակության»,- ասել է Ինյեստան:
Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսպանիայի ընտրանին ընդգրկվել է D խմբում և մրցելու է Չեխիայի, Թուրքիայի, Խորվաթիայի հավաքականների հետ: