11/02/2016 15:15
Լեռնիկ Ալեքսանյան. Ընդդիմությունը չի միավորվի
«Հանրապետական» կուսակցությունը միշտ բաց է համագործակցության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը:
««Դաշնակցությունը» պատահական կուսակցություն չէ ու պարտադիր չէ, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի գաղափարախոսությունը նույնը լինեն»,- ասաց պատգամավորը:
Միևնույն ժամանակ անդրադառնալով ընդդիմությանը, Լեռնիկ Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ այն չի միավորվի.
«Ու պատճառը ոչ միայն կուսակցությունների լիդերների ամբիցիաներն են, այլև՝ գաղափարախոսության, սկզբունքների բացակայությունը»,- ասաց նա:
Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ կարևոր չէ, թե ով է առաջարկն անում, ՀՀԿ-ն ասել է, որ միշտ բաց է կուսակցությունների համար և էլի կլինեն քաղաքական ուժեր, որոնք կհամագործակցեն: «Տվյալ քաղաքական ուժի խնդիրն է նաև, պետք է ընդհանուր գծեր էլ լինեն համագործակցության համար»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ ՀՀԿ-ն գնալու է հասարակության համար տեսանելի փոփոխությունների ու դրա պատճառտ իշխանությունը պահելու խնդիրը չէ.
«Բոլորն էլ հասկանում են, որ այս երկիրը պետք է փոփոխությունների գնա և համապատասխանեցվի ներկայիս իրավիճակին»,- ամփոփեց պատգամավորը: