11/02/2016 17:25
«Դժվար է հասկանալ Փաստաբանների պալատի դեպքում, ո՞վ է հանճարը, ո՞վ ֆանատը և ո՞վ սրիկան»
«Ելի՜ր, ում կյանքն անիծել է…
(հատված ՙԻնտերնացիոնալ՚ հիմնից)
Մարդկության պատմության մեջ չկա որևէ հեղաշրջում կամ հեղափոխություն, որ նահանջ չլինի: Յուրաքանչյուր հեղաշրջումից հետո ամեն հասարակություն պահանջում է շատ արագ վերականգնել այն, ինչ եղել է: Օրինակները բազում են: Օտտո ֆոն Բիսմարկը ժամանակին ասում էր «Հեղափոխությունը հնարում են հանճարները, իրականացնում են ֆանատները, շահում են սրիկաները»,- այս մասին իր facebook-յան էջում գրառում է կատարել ՀՀ փաստաբանների նախկին մամլո խոսնակ Հայկ Հակոբյանն՝ անդրադառնալով մի խումբ փաստաբաններիկողմից նախաձեռնած ստորագրահավաքին:
«Դժվար է հասկանալ Փաստաբանների պալատի դեպքում, ո՞վ է հանճարը, ո՞վ ֆանատը և ո՞վ սրիկան: Սակայն վերջին օրերին տեղեկատվություն սկսեց շրջանառվել մամուլում, որ մի խումբ փաստաբաններ սկսել են ստորագրահավաք Փաստաբանների պալատի խորհուրդը ցրելու նպատակով և արդեն հավաքվել է 200 ստորագրություն: Առաջին տպավորությունը, որ կարելի է ստանալ այս լուրից, այն է, որ այս տեղեկատվությունը նման է ՙ հավատում ես, չես հավատում՚ խաղին, երբ երկու տրցակ թղթերը խառնում են իրար ու փակ տրամադրում մյուս խաղացողին ու ասում՝ դիցուք 7 հատ «աղջիկ» և մեկ «տղա»: Դե արի ու հավատա արդյո՞ք ճիշտ է ասում: Հետո պարզվում է, որ բլեֆ է անում խաղընկերդ:
Կարող է այդպես է, քավ լիցի, չեմ հերքում: Բայց ժամանակը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ խմբակը դառնում է խումբ, խումբը դառնում է զանգված, իսկ զանգվածը՝ ամբոխ ու սկսում է հավատալ խմբակների ասածին: Ժողովուրդների էվոլյուցիան դրա վառ ապացույցն է: Լավ ինչևէ…
Որքան հասկանալի է դառնում շրջանառվող լուրերից այս ստորագրահավաքը կազմակերպել են մարդիկ, որ մեր հասարակության մեջ հայտնի են ու անհաղթ, վիշապաքաղ Վահագնից էլ ուժեղ են, Տորք Անգեղից էլ հզոր են և հեռու են շպրտում այն քարերը, որոնք ուղղված են իրենց հակառակորդների նավերին: Այն մարդիկ են, ովքեր տոտալ անվստահություն են հայտնում մեր դատական համակարգին, բայց այնուամենայնիվ, ապավինում են դատական համակարգին: Իրենց գործերում միշտ քավության նոխազներ են փնտրում: Մեկ անգամ քաղաքական ռեժիմն է մեղավոր, հաջորդ անգամ քննիչը, մեկ այլ անգամ հարևանի կատվի վաղաժամ մահը: Ակամայից հիշում ես «Այդ նույն Մյունխհաուզեն ֆիլմը», երբ հերոսը՝ փամփուշտ չունենալով հրացանից կրակում է եղնիկին բալի կորիզով, մեկ տարի անց այդ եղնիկին հանդիպում է ու տեսնում, որ գլխին բալի ծառ է աճել: Վերլուծելով իրավիճակը՝ ակամայից նույնականացնում ես վերը նշված երևույթները:
Հ.Գ. Я понял, в чём ваша беда: вы слишком серьёзны. Умное лицо — это ещё не признак ума, господа. Все глупости на земле делаются именно с этим выражением лица. Улыбайтесь, господа. Улыбайтесь!»,- եզրափակել է նա: