11/02/2016 15:00
Կառավարությունը հավանության արժանացրեց Սփյուռքի նախարարության ամառային դպրոց ծրագիրը
Այսօր կառավարության նիստում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խնդրեց հավանություն արժանացնել ամառային դպրոցի կազմակերպման այս տարվա ծրագիրը:
Նախարարի խոսքով՝ Բեյրութի Հայկազյան համալսարանից հետո միակ կրթական ծրագիրը, որն իրականացվում է աշխարհում հայերի համար, Երևանի պետական համալսարանի բազայի վրա կազմակերպվող ամառային դպրոցն է, որը հնարավորություն է տալիս հայ ուսուցիչներին 10-15 օր վերապատրաստվել Երևանում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե քանի՞ ուսուցիչ է վերապատրաստվելու այս տարի, որին ի պատասխան Հրանուշ Հակոբյանն արձագանքեց՝ 100-120 ուսուցիչ: «Ամենակարևորը հայերենի արագացված ուսուցանումն է»,- հավելեց նա:
«Գրականության պակաս կա՞»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը, որին ի պատասխան Հրանուշ Հակոբյանն արձագանքեց՝ ոչ, գրականության պակաս չկա. «Այդ գործը պատշաճ կազմակերպվում է»,- ասաց նա:
Ծրագիրը հավանության արժանացավ: