11/02/2016 12:34
Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրը չեղարկվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ին վաճառելու պայմանագիրը չեղարկելու հարցը:
Նախագիծը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ մտնելուց տասնօրյա ժամկետում ՀՀ ՊՆ-ն պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
«Պայմանագիրը չեղարկվում է, քանի որ ընկերության կողմից գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չեն կատարվել»,- ասաց Ա. նազարյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ համալիրի բաժնետոմսերի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարությունից կփոխանցվի Պետական գույքի կառավարման վարչությանը: