11/02/2016 19:12
Մարտինո. Կասկած չկա՝ Մեսսին նույն նվիրվածությամբ է խաղում ակումբում և հավաքականում
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն չի կասկածում, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նույն նվիրվածությամբ է հանդես գալիս կատալոնական ակումբում ու ազգային ընտանու կազմում:
«Մենք պետք է հասկանանք, թե որքան բարդ է լինել Լիոնել Մեսսի: Բացի ֆուտբոլային մեծությունից, նա սովորական մարդ է: Նա խոսում է հասարակ տղայի նման, իրեն պահում է հասարակ տղայի նման: Նա ընտանիք ունի, կենցաղային խնդիրներ, ընկերներ: Մեսսին դեռ ամեն ինչի չի հասել: Պետք է հասկանալ, որ կյանքում ամեն բան հարթ չէ: Ֆուտբոլում էլ գործերը ոչ միշտ են ցանկացածի նման առաջ գնում:
Ազգային հավաքականում տիտղոսների բացակայությունը ճնշում է Մեսսին, սակայն կասկած չկա, որ նա նույն նվիրվածությամբ է խաղում ակումբում և հավաքականում: Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ նա հիանալի հանդես եկավ: Այս մրցաշարի ընթացքում խաղադաշտ ես դուրս գալիս ամեն երրորդ օրը, բայց Մեսսին խնդիրներ չունեցավ: Նա մարտիկ է:
Ես չգիտեմ, թե ինչ է եղել Աշխարհի առաջնության եզրափակչից հետո, սակայն հիշում եմ, թե Ամերիկայի գավաթի եզրափակչից հետո ֆուտբոլիստները հանդերձարանում ինչ դեմք ունեին: Հասկանալի է, որ հավաքականին տիտղոս է անհրաժեշտ: Բոլորը գիտեն, որ ֆուտբոլում առանց տիտղոսների փառքի հասնելը բարդ է: Այդպիսին է իրականությունը, թեպետ ես այս մոտեցման կողմնակիցը չեմ: Ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչպես է խաղում թիմը»,- Մարտինոյի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: