11/02/2016 16:12
Գյուղնախարար. Ցրտահարության վտանգ չկա
Այս պահին հանրապետությունում ստեղծված իրավիճակը գյուղատնտեսական առումով բարենպաստ է, ցրտահարությունների վտանգ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Մինչ այժմ ցածր ջերմային ռեժիմ չի արձանագրվել և չի էլ սպասվում»,- ասաց գյուղնախարարն՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, բերքի առատության մասին դեռևս վաղ է խոսել:
Ինչ վերաբերում է նախարարական պորտֆելների սպասվող վերաբաժանմանը, Սերգո Կարապետյանը դժվարացավ նշել՝ արդյոք իր պաշտոնանկության ռիսկ կա՞, թե ոչ.
«Ես տեղյակ չեմ: Առաջինը դուք եք այդպիսի բաները իմանում»: