11/02/2016 11:06
Յանուկովիչը ճանաչվել է աշխարհի ամենակաշառակեր մարդը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ճանաչվել է աշխարհում ամենակաշառակեր մարդը:
Այս վարկանշային աղյուսակը կազմում է Unmask the Corrupt կայքը:
Այսպիսով Յաունկովիչը ստացել է քվեարկողներից 13.200-ի ձայնը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիայի պետական նավթային «Petrobras» ընկերությունը՝ 11.900 ձայնով: Երրորդ տեղում էլ Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելին է՝ 10.200 ձայնով:
Նշենք, որ Յանուկովիչն իր նախագահական իշխանության տարիներին ապրել է մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը: Ուկրաինայում հեղափոխությունից հետո նա անհատների է փոխանցել պետական ակտիվները և փախել է Ռուսաստան, որպեսզի խուսափի յուրացման համար պատժից: