11/02/2016 09:36
Տիգրան Սարգսյանի եղբայրը նոր պաշտոն կստանա
Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Չինասատանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագահի հրամանագրին՝ «Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Արմեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է Բուլղարիայում Հայաստանի դեսպան: Այս պահին Բուլղարիայում ՀՀ դեսպանն է Արսեն Ահարոնյանը, ով, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կազատվի պաշտոնից»:
Շարունակելով թեման՝ թերթը գրել է, որ Արմեն Սարգսյանին իշխանությունները Բուլղարիա են գործուղում հատկապես հայ համայնքին համախմբելու և թուրքական համայանքի հարձակումներին դիմագրավելու նպատակով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: