11/02/2016 18:59
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայում
Արմեն Ջիգարխանյանը սրտի լուրջ խնդիրներով այսօր հոսպիտալացվել է: Մոսկովյան կլինիկայում հետազոտվելուց հետո նրան պառկեցրել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Բժիշկների խոսքով՝ հռչակավոր դերասանի առողջական վիճակը գնահատվում միջին ծանրության:
«Լայֆնյուզի» հաղորդմամբ՝ 80-ամյա Ջիգարխանյանի տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, որի ֆոնին ձևավորվել է անկայուն ստենոկարդիա: