11/02/2016 19:40
Բակո Սահակյանն ընդունել է Գալուստ Սահակյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների միջև փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ արձանագրված դրական դինամիկան կպահպանվի նաևապագայում: