11/02/2016 15:48
Կբարելավվի մատուցվող բժշկական ծառայությունների որակը
Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների մատուցված ծառայությունների որակի բարելավման և բարձրացման նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Որոշման ընդունումը պայմանավորված է նաև բժշկագիտության շարունակական զարգացման զուգընթաց լաբորատոր-ախտորոշիչ տեսակների և հետազոտությունների ներդրմամբ, նոր արտահիվանդանոցային բժշկական կաբինետների ստեղծմամբ:
Ընդհանուր առմամբ կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` լաբորատոր-ախտորոշիչ տեսակների տարանջատում, սարքավորումների և գործիքների հագեցվածության սահմանում, տեխնիկական պահանջների ու պայմանների նորացում, պարզեցում, կրճատում, համապատասխանեցում ժամանակակից նորագույն սարքավորումներին և բժշկական պահանջարկին, միջին բուժաշխատողների վերջին 5 տարվա ընթացքում պարտադիր համապատասխան վերապատրաստում