11/02/2016 10:11
Oդի ջերմաստիճանն կբարձրանա 6-9 աստիճանով
Հանրապետության տարածքում փետրվարի 11-13-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
Երևանում փետրվարի 11-13-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին սպասվում է ամպամածության ավելացում, հնարավոր է թույլ անձրև: Փետրվարի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ Երևանում ջերմաստիճանը 0 է։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։