11/02/2016 12:00
Հասմիկ Պողոսյանը 2 օր ժամանակ խնդրեց՝ վրիպակները շտկելու համար
Կառավարության այսօրվա նիստում քննարկման ներկայացվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասինին նախագիծը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ այս նախագծերը կնպաստեն սոցիալական գովազդի տարածմանը, սակայն նա երկու օր ժամանակ խնդրեց՝ նախագխում թույլ տրված վրիպակները ՀՀ նախագահի աշխատակազմի հետ քննարկելու և շտկելու համար:
«Պարոն Աբրահամյան, կարծում եմ սա շատ կարևոր նախագիծ է: Ես պետք է երկու օր ժամանակ խնդրեմ սակայն, լրացուցիչ կարգավորումներ անելու համար»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին նկատեց, որ գովազդային վահանակները, հիմնականում, դատարկ են մնում. «Պետք է հետամուտ լինենլ, որպեսզի այս որոշումն ընդունվի»,- հավելեց վարչապետը: