11/02/2016 13:59
«Յուքոմին» հարկային արտոնություններ տալու հարցը հանվել էր Կառավարության օրակարգից
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում նախատեսված էր «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին որոշումը, ըստ որի, «Յուքոմը» ստանալու է ավելի քան 17 միլիարդ դրամի ապրանքների ներկրման համար հաշվարկված Ավելացված արժեքի հարկը երեք տարի անց մուծելու հնարավորություն:
Հարցը պետք է ներկայացներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, սակայն հարցը նիստի օրակարգում չընդգրկվեց:
Հարկային այս արտոնությամբ նախատեսված է, որ «Յուքոմը» պատրաստվում է կառուցել 4G սերնդի ցանց և հզորացնել առակա 2G ու 3G ցանցը: