11/02/2016 14:00
Փաշինյան. Առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի
1946, 1947, 1948 թվականներին Սովետական Հայաստան ներգաղթեց շուրջ 90 հազար սփյուռքահայ: Այս Հայրենադարձությունը զուգորդվեց բազմաթիվ հետապնդումներով, բարդություններով: Բայց այդ իրադարձությամբ Հայաստանի (Սովետական) Հանրապետությունը ավելի Հայաստան դարձավ և ամբողջ հայության տունը դառնալու հավակնություն և ինքնագիտակցություն ձեռք բերեց: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Մեր պետականության ապագայի ամենակարևոր երաշխավորը քաղաքացին է, Անկախ Հայաստանի հիմնադիր Հայ ժողովրդի այն անհատը, որ ապրում և գործում է Հայաստանում:
Առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի և առաջին հերթին՝ Մեծ Հայրենադարձության միջոցով»,- գրել է պատգամավորը: