11/02/2016 16:30
ԱՄՆ դեսպան. Ռազմական գործողությունների վերսկսումը հավանական է
Ցավոք, Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը կողմերի թերհաշվարկների ու սխալների պատճառով իրատեսական է: Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ ռազմական լուծման տարբերակ գոյություն չունի:
«ԱՄՆ ղեկավարությունը մտահոգված է կողմերի միջև լարվածության մեծացմամբ ու սրված հռետորաբանությամբ: Եվ ես հավանական եմ համարում ռազմական գործողությունների վերսկսումը՝ կողմերի թերհաշվարկների ու սխալների հետևանքով»,- նշեց դեսպանը:
Հենց այդ պատճառով է, շարունակեց դեսպան Միլսը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնարկել քայլեր լարվածության մեղմացմանն ուղղված ու առաջնագծում միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմներ ներդնել: Այս հարցերը, շեշտեց նա, գտնվում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բեռնյան հանդիպման օրակարգում:
«Միջնորդները կշարունակեն առաջ քաշել կողմերի երկխոսությունը»,- հավելեց Ռ.Միլսը: