11/02/2016 11:39
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 8, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հանցագործության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: