12/02/2016 15:53
ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնության հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանը կմրցի Գիրիի հետ
ՖԻԴԵ-ի կենտրոնական գրասենյակում կայացել է աշխարհի չեմպիոնության շրջանի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի դեմ:
Հիշեցնենք, մրցաշարը կայանալու է մարտի 10-30-ը Մոսկվայում:
Հաղթողն իրավունք է ստանալու պայքարելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի դեմ: Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ ` Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը և Պյոտր Սվիդլերը:
Առաջին տուրի մյուս պարտիաներում Սերգեյ Կարյակինը կմրցի Պյոտր Սվիդլերի հետ, Հիկարու Նակամուրան՝ Ֆաբիանո Կարուանայի հետ, Վիշվանաթան Անանդը՝Վեսելին Տոփալովի հետ: