12/02/2016 19:44
Դաշնակցության հետ ունենք նախնական պայմանավորվածությունը, որը դեռ ուժի մեջ է. Շարմազանով
Ես տեղյակ չեմ, որ Դաշնակցության մեր գործընկերների մեջ կան պաշտոնների հետ կապված անհամաձայնություններ, բայց մենք նրանց հետ արդեն ունենք նախնական համագործակցության համաձայնություն: Քիչ առաջ Բաղրամյան 26-ում այս մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այդ ամենը շարունակում է ուժի մեջ մնալ:
Իսկ կոնկրետացրել են արդյոք անձերի խնդիրը՝ Շարմազանովը նշեց, որ կոռեկտ չէ, որ անուններ ինքը հնչեցնի: «Յուրաքանչյուր կուսակցություն ինքը կհայտարարի այդ մասին: Միայն կարող եմ ասել, որ Դաշնակցությունը կողմ է եղել սահմանադրական բարեփոխումներին և այն աշխարհայացքին, այն գաղափարախոսությանն ու փիլիսոփայությանը, որը Հայաստանում բերեց նոր Սահմանադրություն»,- եզրափակեց նա: