12/02/2016 15:12
Լավրով. Հալեպի շրջանում գործող զինյալները աջակցություն են ստանում Թուրքիայից
Հալեպի շրջանում գործող զինյալներն աջակցություն են ստանում Թուրքիայից: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Սիրիայի խնդրով Մյունխենում կայացած վերջին նսիտի մասին: Գրում է ria.ru-ն:
Լավրովն ընդգծել է, որ Հալեպը շրջապատած խմբավորումները՝ «Ջեբհաթ ան Նուսրան», «Ջեյշ ալ Իսլամը» մատակարարումներ են ստանում Թուրքիայից:
«Այս փաստը պետք է հաշվի առնել, քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը առգելում է նման կարգի մատակարարումներ, քանի որ դրանք օժանդակում են ահաբեկչական խմբավորումներին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: