12/02/2016 18:44
Նոր Հայաստանի ներկայացուցիչներն հանդիպել են ՌԴ փոխդեսպանի հետ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Հմայակ Հովհաննիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Գարեգին Չուգասզյանն այսօր հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի փոխդեսպան Անդրեյ Իվանովի և դեսպանության առաջին քարտուղար, դեսպանության քաղաքական հարցերով խմբի ղեկավար Ալեքսանդր Վասիլևին:
Այս մասին հայտնում են գրասենյակից, որի կողմից տարածված հաղոդրագրության համաձայն՝ ճակատի անդամները ներկայացրել են իրենց նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև մոտեցումները՝ Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ։
«Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկուստեք օգտակար քննարկման առթիվ և համաձայնել են շարունակել շփումները նաև առաջիկայում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ մի շարք հանդիպումներ են նախատեսված այլ դեսպանների հետ: