12/02/2016 11:42
Սոթք գյուղի մոտ 25 ուղևորով 6 մարդատար մեքենա է արգելափակվել
Նախօրեին ժամը 23.49-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 37-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 մարդատար ավտոմեքենա (25 ուղևոր), իսկ ուղևորներից 4-ին տեղափոխել են Վարդենիս քաղաքի ՀՓՋ: