12/02/2016 13:10
Ստոիչկով. Նեյմարը ևս մեկ հուդա չի դառնա
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը համոզված է, որ կատալոնական ակումբի հարձակվող Նեյմարը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի:
«Կարծում եմ՝ Նեյմարը «Ոսկե գնդակ» է ստանալու «Բարսելոնայի մարզահագուստով: Նա չի դառնալու ևս մեկ հուդա: Նեյմարը խելացի տղա է և հասկանում է, որ իր թիմը «Բարսելոնան» է»,- Ստոիչկովի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Հիշեցնենք, որ 2000 թվականին «Բարսելոնայից» «Ռեալ» է տեղափոխվել Լուիշ Ֆիգուն: 2001 թվականին Ֆիգուն ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարի տրանսֆերը գնելու մտադրություն ունի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով ցանկանում է գործարքն իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: