12/02/2016 09:32
Վահան Բաբայան. Իմ մանկության երազանքը չի եղել նախարար դառնալը
«Իրատես de facto»-ն զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, փաստորեն, չեք պատրաստվում իշխանական կոալիցիայի մեջ տեղ գրավել:
-Չկա նման քննարկում, չկա նման հրավեր:
-Բոլոր դեպքերում Ձեզ նախարար տեսնո՞ւմ եք որևէ ոլորտում:
-Ե՞ս… ես չպետք է ինձ տեսնեմ, ինձ տեսնողները պետք է տեսնեն:
-Չէ՛, ասում են` բանն ասելով է լինում. պիտի ուզես, ընդ որում` շա՜տ-շատ, որ լինի:
-Չէ, սխալվում եք, մարդ կարող է և ոչ մի պաշտոնում իրեն չտեսնել, բայց ստանալ այդ պաշտոնները, և հակառակը` կարող է տեսնել, բայց որևէ ձևով մյուսները չտեսնեն:
-Հիպոթետիկ հարցնեմ` ո՞ր նախարարի պոստում «կտեսնեիք» Ձեզ: Ո՞րն էր Ձեր մանկության երազանքը:
-Իմ մանկության երազանքը չի եղել նախարար դառնալը:
-Օրինակ, ես կարող էի լինել մշակույթի նախարար, իսկ Դո՞ւք:
-Եթե անկեղծ, ես կաշխատեմ այնտեղ, որտեղ հարմար կգտնի իմ քաղաքական թիմը:
-Տնտեսակա՞ն բլոկ, մշակութայի՞ն բլոկ, սոցիալակա՞ն բլոկ:
-Բացառությամբ երևի` տնտեսական բլոկի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: