12/02/2016 12:28
Վահան Բաբայան. ԲՀԿ-ում ֆորսմաժորային իրավիճակ չկա
ԲՀԿ-ում որևէ ֆորսմաժորային, ինտրիգային վիճակ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով այն քննարկումներին, թե կուսակցությունում լուրջ խնդիրներ են ծագել.
Վահան Բաբայանի խոսքով՝ կուսակցությունում լրջորեն պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին.
«Արդեն ասել ենք՝ այդ ընտրություններ են լինելու գլխավոր ստուգատեսը»,- ավելացրեց Վահան Բաբայանը:
«Մենք անցել ենք բազմաթիվ խնդիրներով, հաղթահարել ճգնաժամեր ու հիմա ունենք այն, ինչ ունենք»,- ասաց ԲՀԿ խոսնակը:
Վահան Բաբայանը նշեց՝ ըստ ամենայնի 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի որպես առանձին քաղաքական ուժ ու կունենա լուրջ ներգրավվածություն: