12/02/2016 10:15
ՀՅԴ-ին նաև փոխնախարարների պաշտոններ կտան
Նախարարական և մարզպետական պաշտոններին զուգահեռ, ՀՅԴ-ին նաև փոխնախարարների պաշտոններ կտան։ Խոսվում է 6 աթոռի մասին։ Ընդ որում՝ ՀՅԴ-ականները փոխնախարար կնշանակվեն այն նախարարություններում, որտեղ նախարարները դաշնակցական չեն։ Այս մասին գրել է «Հրապարակը»:
Հստակ է միայն, որ դա կլինի գյուղատնտեսության, քաղշին և ֆինանսների նախարարություններում։ Վերջինում, ըստ ամենայնի, աշխատանքի կանցնի ԵՏՄ նախարարական պաշտոնը հանձնած և այժմ գործազուրկ Արա Նռանյանը։