12/02/2016 16:22
Արթուր Աղաբեկյան. Պաշտոնը չէ, որ ինձ պահում է Արցախում
«Ես Արցախում մեծ աշխատանք եմ սկսել, որը դեռ երկար ժամանակ է պահանջում ավարտին հասցնելու համար: Պաշտոնը չէ, որ ինձ պահում է Արցախում, այլ Արցախի հետ կապված իմ բազում՝ այդ թվում Արցախի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերը»,- Facebook-յան իր էջում գրել է Արցախի ՀՅԴ-ական փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Նշենք, որ ըստ մամուլի՝ կոալիցիայի կայանալուց հետո ՀՅԴ-ն մտադիր է վերջինիս վերադարձնել Հայաստան: Այս կապակցությամբ Ա. Աղաբեկյանը գրել է.
«Եվ ես դեռ բազում անելիքներ ունեմ հանուն Արցախի զարգացման և արցախցու բարեկեցիկ և պատվաբեր կյանքի ապահովման»:
Նշենք, որ Aysor.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանն այսօր նշեց, որ նման տեղեկությունների չի տիրապետում: