12/02/2016 15:22
102-րդ ռազմաբազան տարածաշրջանում կայունության ապահովման համար է. Բորդյուժա
102-րդ ռազմաբազան ընդգրկված է ՌԴ կողմից իրականացվող վերազինման ծրագրում: 102-րդ ռազմաբազայի պոտենցիալը բավարար է, որպեսզի լուծվեն այն բոլոր խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև: Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամուրջի շրջանակներում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Խոսքն այն մասին է, որ ապահովվի մարտական պատրաստվածության բավարար մակարդակ: Որպես զինվորական՝ կարող եմ ասել, որ հետևողականորեն իրականացվում են մարտական պատրաստվածությանն ու հագեցվածությանն ուղղված բոլոր միջոցառումները»,- ասաց Ն. Բորդյուժան:
Նրա խոսքով՝ 102-րդ ռազմաբազան տարածաշրջանում կայունության ապահովման համար է: