12/02/2016 16:30
Գորիկ Հակոբյանն ազատվեց պաշտոնից
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն ազատվեց պաշտոնից: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:
«Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Գորիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է Նախագահի որոշման մեջ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական: