12/02/2016 14:10
Դավութօղլուն չի բացառել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի բախումը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր ռազմական բախումը: Նրա կարծիքով, Ռուսաստանը վտանգավոր խաղ է սկսել, ինչն էլ թույլ է տալիս նման բան ենթադրելու:
«Թուրքիան չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել Սիրիայում, սակայն պատրաստ է պատասխանել Սիրիայի կողմից եկող ագրեսիային: Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում»,- Դավութօղլի խոսքերն է մերջբերում BBC-ի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ Թուրքիայի վարչապետը հիշեցրել է Վրաստանի և Ուկրաինայի ՌԴ միջամտության մասին։
«Նման ծրագիր չունենք: Թուրքիան հարգում է միջազգային իրավունքը, սակայն, եթե մեր դեմ հարձակում լինի, կպատասխանենք»,- ասել է նա։
Նա խոսել է նաև Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ուժերի մասին և հավելել, որ Թուրքիան նրանց ահաբեկիչներ է համարում, մինչդեռ ԱՄՆ-ը այդպիսի կարծիք չունի: «Եթե մեր անվտանգության համար քրդերը սպառնալիք դառնան, կանենք այն, ինչ հարկավոր է»,- ասել է նա։