12/02/2016 19:57
Զինվորի կողմից զորամասը լքելու դեպքի վերաբերյալ քննություն է տարվում
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Ա.Բաքոյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկնում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ, նախնական տվյալներով, շարքայինը զորամասն ինքնակամ թողել է փետրվարի 6-ին՝ ժամը 12-ի սահմաններում, և երեք օրից ավելի չի ներկայացել ծառայության դեպքի վայր։ Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը պարունակում են 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ փետվարի 9-ին հարուցվել է քրեական գործ։
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զինծառայողը հայտնաբերվել է իր բնակավայրի մերձակայքում:
Կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` օրեր առաջ զորամասից փախուստի դիմած եզդի զինծառայողը նման քայլի դիմել է ոչ թե լոկ հարազատներին կարոտած լինելու, այլ առողջական խնդիրների պատճառով,: Նրա թևը պարբերաբար դուրս է ընկել։ Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն։ Բայց, չգիտես` ինչու, երիտասարդին չեն վիրահատել: