12/02/2016 19:29
Իշխանության ներսում պետք է լինեն մարդիկ, ովքեր եկել են այստեղ արդյունավետ աշխատելու. Շարմազանով
Նախագահի հետ հանդիպման մեսիջները բազմաթիվ էին: Այս մասին քիչ առաջ Բաղրամյան 26-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դրանց մեծ մասը վերաբերում էր տնտեսության զարգացմանը: Նախագահն ընդգծեց, որ մենք պետք է կարողնանք ավելի արդյունավետ դիմակայել բոլոր մարտահրավերներին: Եվ իշխանության ներսում պետք է լինեն մարդիկ, ովքեր եկել են այստեղ արդյունավետ աշխատելու: Ելույթը կկարդաք, կտեսնեք, որ այն շատ ավելի լայն ու ընդգրկուն է: Խնդիրը արդյունավետ աշխատելու մեջ է, ոչ թե պաշտոնների»,- ասաց նա: