12/02/2016 09:13
Հայաստանում գրանցված է 79 կուսակցություն
Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն այս պահին 79 է. Այս մասին «Ժողովուրդը» պաշտոնապես տեղեկացել է ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Իհարկե, մեր երկրում քիչ թե շատ գործող կուսակցություններն առավելագույնը կարող են մեկուկես տասնյակ հասնել, մնացած 60-ից ավելն իրականում գոյություն չունեցող, այսպես կոչված, «մարդ-կուսակցություններն» են: Եվ իրավիճակը փոխելու համար ՀՀ իշխանությունները ծրագրում են փոխել նաև «Կուսակցությունների մասին» օրենքը: Թե ինչով կավարտվի այդ նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը:
Համենայնդեպս, անցած տարվա դեկտեմբերից կիրառության մեջ դրված Սահմանադրությունը պահանջում է, որ այդ օրենքն ԱԺ-ն ընդունի ձայների երկու-երրորդով՝ մինչև եկող տարվա ապրիլը: Իսկ մինչ այդ Արդարադատության նախարարությունը ծրագրել է առաջին անգամ տեսչական ստուգումներ անցկացնել Հայաստանի թվով 10 կուսակցություններում: Պոտենցիալ ստուգվողների ցանկում ընդգրկվածները միայն «մարդ-կուսակցություններն» են, որոնց անունները հանրությանը ոչինչ չեն հուշի»,- գրել է թերթը: