12/02/2016 09:07
Այսօր երեկոյան պաշտոնապես կազդարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքը
Սպասվում է, որ այսօր երեկոյան արդեն պաշտոնապես կազդարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ավարտի և արդյունքների մասին: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան նախագահական է հրավիրել ողջ վերնախավին:
«Թերևս հենց այնտեղ էլ հայտարարությունը կարվի: Հետաքրքրիր է, որ թեև մեծ հաշվով ամեն ինչ, ըստ էության, հստակեցված է, անգամ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախօրեին Հ1-ի եթերից հայտարարեց, որ իրենց են տրվելու կրթության և գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման նախարարների, ինչպես նաև՝ Շիրակի և Արագածոտնի մարպեզտների պաշտոնները, բայց անգամ անձինք, ովքեր նշանակվելու են այդ պաշտոններում, երեկ կտրականապես հրաժարվում էին հաստատել այդ տեղեկությունները՝ մեզ հետ մասնավոր զրույցներում չբացառելով, որ որոշ պայմանավորվածություններ դեռ էլի կարող են փոխվել, ինչպես փոխվել են բանակացությունների ողջ ընթացքում ընդհուպ մինչև երեկ:
Դեռևս գործող այն պաշտոնյաները, որոնք իրենց տեղը պիտի զիջեն դաշնակցականներին, որոկ մեզ հետ զրույցներում պնդում էին, թե աշխատանքից ազատվելու մասին իրենց ոչ ոք դեռ ոչինչ չի ասել, իսկ Արաբկիրի թաղաապետը ընդհատակ էր գնացել»,- գրել է թերթը: