12/02/2016 15:01
ՀՀԿ պատգամավոր. Եթե Թուրքիան այսպես շարունակի, իր համար լավ չի լինի
Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ անընդհատ լարումներ կան, այժմ մեծ գերտերությունների շահերը բախվում են իրար, և Թուրքիան փորձում է տարածաշրջանում դառնալ գլխավոր դերակատարը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, նման տեսակետ հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Եթե Թուրքիան այսպես շարունակի, իր համար լավ չի լինի: Այստեղ դրական է այն, որ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն քրդերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքին «ոչ» ասելու հարցում միասնական են»,- ասաց Մ. Մինասյանը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի վարած քաղաքականությանը, ապա պատգամավորն ասաց, որ Հայաստանը վարում է բազմաբևեռ քաղաքականություն:
«Սա, բնականաբար, շահավետ է Հայաստանի համար»,- եզրափակեց խոսքը նա: