12/02/2016 13:36
Պատգամավոր. Քննարկումներ են ընթանում պորտֆելների տեղաբաշխման շուրջ
Այժմ քննարկումներ են ընթանում պորտֆելների տեղաբաշխման շուրջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա-համագործակցության մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նախարարների փոփոխությունների մասին, շարունակեց խոսքը պատգամավորը, այսօր կամ վաղը կհայտարարվի:
«Նորմալ պրոցես է ընթանում, ուժերը կան, համագործակցությունը կա, անհրաժեշտ է կոնկրետացումներ անել և հայտարարի գալ»,- ասաց Մ. Մինասյանը:
Խոսելով, մասնավորապես, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի մասին՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ Ա. Աշոտյանը կոփված քաղաքական հոտառություն և հմտություն ունի, հետևաբար՝ պաշտոնից ազատվելուց հետո նրա ուժերը կգնահատվեն և որևէ ոլորտում կօգտագործվեն: