12/02/2016 17:32
Նախագահի ստորագրած համաձայնագրերը լավ հիմք են առաջխաղացման համար. Նալբանդյան
Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտգործնախարար Նասեր Ջուդեի հետ:
Ինչպես փոխանցում են ՀՀ արտգործնախարարությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել 2014թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանան այցելության ընթացքում Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ ՀՀ Նախագահի այցելության ընթացքում ստորագրված համաձայնագրերը լավ հիմք են երկկողմ հարաբերությունների զարգացուման առաջխաղացման համար: Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Բանակցությունների օրակարգում հիմնականում եղել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների փոխգործակցության սերտացման հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց լուծման ուղիներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերի շուրջ, ընդգծվել է ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։