12/02/2016 17:23
Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի վերջին մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 6, կողոպուտի 3 և յուրացման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: