13/02/2016 09:20
Գագիկ Բեգլարյանը մտադիր է կրկին դառնալ Երևանի քաղաքապետ
«Ժամանակի» տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հավաքել է իր հավատարիմ շրջանակներին և հայտարարել, որ մտադիր է 2018-ին առաջադրվել և կրկին դառնալ Երևանի քաղաքապետ:
Նա տեղեկացրել է, որ դրա համար անհրաժեշտ է այս տարի աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի 2017թ. ԱԺ ընտրությունները Կենտրոն վարչական շրջանում անթերի անցնեն:
Ըստ Գ. Բեգլարյանի՝ հենց այդ հանգամանքը կապահովի իրեն ստանալ իշխանության «դաբրոն» 2018-ի ծրագրերը կյանքի կոչելու համար: