13/02/2016 09:39
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր վերադառնում է
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, այսօր Հայաստան է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բուժման նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել հունվարի 12-ին։ Տեր-Պետրոսյանի մոտ հայտնաբերվել էր աղիքային քաղցկեղ։
Թերթը հիշեցնել է, որ առաջին նախագահը վիրահատության էր ենթարկվել Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում։ Հետվիրահատական ստուգումից հետո բժիշկները վստահեցրել էին, որ նրա կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում: