13/02/2016 15:25
Նալբանդյանն ու Նուլանդը քննարկեել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը
Մյունխենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորել վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Էդվարդ Նալբանդյանը և Վիկտորիա Նուլանդը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորիա Նուլանդը քննարկեել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։