13/02/2016 11:48
Ա. Լուկաշևիչ. Մտահոգված ենք կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության կապակցությամբ
«Չնայած անցկացրած հանդիպումներին՝ մենք մտահոգված ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության կապակցությամբ»,- այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրառել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի ակտիվացման օգտին»,- նշել է Լուկաշևիչը: