13/02/2016 16:16
Ա. Աղաբեկյան. Մեր անելիքն Արցախյան շարժման հիմնական կարգխոսները գործի վերածելն է
28 տարի առաջ այս օրը Արցախի վերածննդի հրապարակում սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը և շարժումը այսօրվանից դարձավ համաժողովրդական: Այս մասին հիշեցնում է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը.
«Մենք այն ժամանակ գոչում էինք «Միացում» և «Մայր Հայաստան»: Այդ շարժումն էր, որ ծնեց Արցախի ազատ ու անկախ հանրապետությունը և արցախահայության ինքնիշխան ապրելու անկոտրում իրավունքը: Մենք դեռ անելիք ունենք, մեր անելիքը այս շարժման հիմնական կարգխոսները գործի վերածելն է»,- Facebook-յան իր էջում գրառել է Ա.Աղաբեկյանը: