13/02/2016 15:51
Եվս մեկ բանկ կվճարի երեխայի ծննդյան միանվագ նպաստը
2016թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Այս մասին հիշեցնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ մատնանշելով, որ նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը):
Եթե անձը բանկում չունի բանկային հաշիվ, ապա նպաստի գումարը փոխանցվում է բանկին: Բանկը շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում նպաստի գումարը, որից հետո շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը:
2016 թվականի մարտի 1-ից՝ վերոնշյալ ընթացակարգով նպաստը վճարվելու է նաև ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով:
Ավելի վաղ գործընթացին միացել էին Հայբիզնեսբանկն ու Հայէկոնոմբանկը: