13/02/2016 11:00
Դոխոլյան. Հիմնադրվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը
«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորմանը մաս կազմող 10 կուսակցություններ, որոշում են կայացրել վերակազմակերպման միջոցով միաձուլվել և հիմնադրել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Լևոն Դոխոլյանը, ով վստահություն է հայտնում, որ նման լայնածավալ համախմբումն աննախադեպ է Հայաստանի քաղաքական իրականության մեջ.
«Կարևոր է միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի ստեղծումը, և միայն միասնական ուժերով է հնարավոր վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների համար»,- գրել է պատգամավորը: