13/02/2016 09:52
Ծննդականի մանհվան գործով Շուշանիկ Բախշյանից բացի, հնարավոր է, այլ անձանց ևս մեղադրանք առաջադրվի
«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը՝ բժիշկ Շուշանիկ Բախշյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Սակայն Վերաքննիչ քրեական դատարանը ևս մերժել է դատախազության բողոքը: Հիշեցնենք, որ բժշկին մեղադրանք է առաջադրվել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով»:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ այս գործով առաջիկայում, հնարավոր է, Շուշանիկ Բախշյանից բացի՝ այլ անձանց ևս մեղադրանք առաջադրվի: