13/02/2016 14:19
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը վերանորոգվել է
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանն այցելել են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասին:
Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ պաշտոնյաները շրջել են տարածքով, հանդիպել բժշկական հաստատության աշխատակիցներին, քննարկել ընթացիկ հարցեր: Այցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումներին:
Կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասի շինարարությունն իրականացվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին: