13/02/2016 11:13
Այսօր տոնում ենք Տյառնընդառաջը
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Տյառնընդառաջը: Այն նշվում է Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», սակայն ժողովրդի մեջ ավելի շատ գործածվում է « Տերընդեզ» կամ «Տըրընդեզ», որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։
Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։
Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։