Մեդիադաշտի հիմնական խնդիրներից մեկը դարձել են «խոհանոցում խմբագրվող գրիլի բիզնես» հիշեցնող կայքերը. Մեդիափորձագետ

15/02/2016 16:23

Մեդիադաշտի հիմնական խնդիրներից մեկը դարձել են «խոհանոցում խմբագրվող գրիլի բիզնես» հիշեցնող կայքերը. Մեդիափորձագետ


Ինչպե՞ս պաշտպանել լսարանին թյուր տեղեկություններից, ակնհայտ ստերից և խուճապային տրամադրություններից: Ինչպե՞ս պետք է աշխատի լրատվամիջոցը ընդհանրապես, և լարված, սուր իրավիճակներում մասնավորապես: Այս և հարակից այլ հարցերի պատասխանները ստանալու համար Aysor.am-ը սկսում է զրույցների շարք՝ ոլորտի ներկայացուցիչների և մեդիափորձագետների հետ: Այսօր մեր զրուցակիցը մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն է:

- Ինչպե՞ս եք գնահատում հայկական մամուլի «գրագիտությունը» ադրբեջանական աղբյուրներից օգտվելու և հատկապես դրանց հղումներ անելու առումով:
- Կարծում եմ՝ իրավիճակը գնալով բարելավվում է։ Անկասկած, սխալներ լինում են, բայց, առնվազն, արդեն լրագրողական համայնքը այդ սխալները նկատում է։ Ես լավ հիշում եմ, որ դեռ մի քանի տարի առաջ բացարձակ քաոս էր տիրում այս հարցում։ Հիմա խնդիրը մի քիչ ուրիշ ոլորտում է. դաշտում հայտնվել են բազմաթիվ իբր լրատվական կայքեր։ Դրանք զուտ արտաքինով են նման ԶԼՄ-ի, իսկ իրականում իրենից ներկայացնում են «խոհանոցում խմբագրվող գրիլի բիզնես»։ Նման կայքերի թիվը արդեն հասել է տասնյակների, և դրանք ընդհանրապես չեն հետևում որևէ մասնագիտական կամ էթիկական նորմի։

- Ի՞նչ պետք է անի հայկական մեդիան՝ ադրբեջանական լրատվամիջոցների համար լրատվության աղբյուր դառնալու համար: Որո՞նք են այս առումով հիմնական ռիսկերը, քանի որ գաղտնիք չէ, որ շատ հաճախ հայկական լրատվամիջոցները հրապարակում են տեղեկություններ, որոնք պաշտոնական բնույթ չեն կրում, կամ չեն հաստատվել համապատասխան կառույցների կողմից:
- Կարծում եմ՝ մեր մամուլը չպետք է ձգտի դառնալ աղբյուր՝ ադրբեջանական ԶԼՄ-ների համար՝ մի պատճառով. Ադրբեջանում գրաքննություն է գործում, բոլոր լրատվամիջոցները գրեթե վերահսկվում են նախագահականի կողմից։ Այնպես որ, մեկ հրամանով ամեն բան կփակվի մեկ րոպեում։ Ուրիշ բան, որ գրաքննությունը հարևան երկրում մեկ այլ հնարավորություն է բացում՝ հայաստանյան մամուլը կարող է դառնալ աղբյուր ադրբեջանական հասարակության համար, որը գնալով ավելի քիչ է վստահում սեփական լրատվամիջոցներին։ Ինչ վերաբերում է տեղեկատվության հետ աշխատանքին, ապա այստեղ մեզ մոտ կա մի մեծ խնդիր. չկան հստակ կանոններ, թե ինչը կարելի է հրապարակել, իսկ ինչը՝ ոչ։ Ամեն անգամ լրագրողները «քցել-բռնելով» են պարզում՝ արժի՞ այս կամ այն բանը հրապարակել, թե՝ ոչ։ Եվ սա միայն լրագրողական համայնքի խնդիրը չէ. բանակը նույնպես պետք է հստակեցնի իր մոտեցումները։

- Ինչպե՞ս կգնահատեք հայկական լրատվական կայքերի պաշտպանվածությունը ադրբեջանցի հակերների հարձակումներից: Որո՞նք են ամենամեծ վրիպակները, որ թույլ են տալիս հայ լրագրողները համացանցում այս առումով:
- Կայքերի պաշտպանվածությունը շատ հարաբերական հարց է։ Կան կայքեր, որոնք ադրբեջանցիները արդեն տասը տարի է՝ փորձում են կոտրել, բայց չի հաջողվում։ Կան կայքեր, որոնք տարվա մեջ մի քանի անգամ են կոտրվում։ Այստեղ հարցը մոտեցման մեջ է՝ որքանո՞վ է խմբագիրը հասկանում, որ կայքը պետք է պաշտպանվի և դրա վրա պետք է ծախսվեն մարդկային և ֆինանսական ռեսուրսներ։ Իհարկե, հարցը ունի հակառակ կողմ՝ շատ լրատվականների համար սա էժան գործ չէ և բոլորը չեն կարող իրենց թույլ տալ լուրջ գումարներ ծախսել պաշտպանության վրա։

- Շատ դեպքերում հայկական մեդիայի ներկայացուցիչները հղում են անում կամ օգտվում են կայքերից, որոնց ադրբեջանական ծագումը ակնհայտ չէ: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է տարբերել հայկական և ադրբեջանական մեդիա ռեսուրսները, և կա՞ արդյոք նման «փոխակերպուկ» կայքերի ցանկ, որը կարելի է տրամադրել լրատվամիջոցներին՝ նրանց աշխատանքը կազմակերպելու համար:
- Տեղեկատության աղբյուրների ստուգումը լրագրողի ամենակարևոր գործառույթներից մեկն է։ Ինտերնետը իր հետ որակական նոր խնդիրներ է բերել այս առումով։ Ցավոք, լրագրողներին բուհերում նորմալ չեն սովորեցնում աշխատել ցանցային աղբյուրների հետ։ Այնպես որ, մենք ունենք լուրջ խնդիր այստեղ։ Ու սա ոչ միայն ադրբեջանական սադրանանքերի հետ կապ ունի։ Շատ հաճախ մեր մամուլում կարելի է տեսնել արտատպումներ, որոնք մեզ պատմում են, որ վաղը երկնքում երկու լուսին և մեկ պոմիդոր է լինելու, կամ որ աղացած պապուկները բուժում են ճաղատությունը։ Իսկ եթե կոնկրետ ադրբեջանական կեղծ աղբյուրներին անդրադառնանք, ապա ես փորձում եմ նման աղբուրների ցանկը անընդհատ թարմացնել և տեղադրել բլոգումս:

- Եթե համեմատելու լինենք՝ հակամարտության վերաբերյալ հրապարակումներում համաշխարհային մեդիան ո՞ւմ վրա է առավելապես հղում կատարում՝ հայկական, թե՞ ադրբեջանական մեդիայի:
- Հարցը հակառակ կողմից դնեմ. արդյոք մեզ հաջողվո՞ւմ է մեր կարծիքը առաջ մղել համաշխարհային մամուլում։ Նշեմ մի քանի խնդիր, որը մեզ խանգարում է այս հարցում։ Պաշտոնական տեղեկատվությունը հաճախ տրամադրվում է հայերեն միայն, այսինքն՝ դեպի դուրս նորությունը գնում է միայն այն պահից, երբ լրատվամիջոցները դա թարգմանում և հրապարակում են։ Շաբաթ-կիրակիները այս առումով ամենավատ օրերն են՝ թարգմանիչները հաճախ աշխատանքի չեն լինում, լուրերն ուշանում են։ Իսկ ադրբեջանցի լրագրողներն ավելի շահեկան դիրքերում են, քանի որ այնտեղ լրագրողների բավականին լուրջ զանգված ռուսալեզու է և միանգամից ռուսերեն են տալիս նյութերը։ Գումարած՝ Ադրբեջանում ավելի լայն է ներկայացված արևմտյան մեդիադաշտը։ Բացի դրանից, ավելի ակտիվորեն կարելի էր օգտագործել սոցցնացերը անգելերեն և ռուսերեն նյութերը տարածելու համար։

- Հայկական մեդիայի համար բավականին արդյունավետ կարող է լինել նաև ադրբեջանական այլընտրանքային ինֆորմացիոն աղբյուրներից օգտվելը՝ օրինակ՝ ֆորումներ, սոցկայքեր և այլն: Ինչպիսի՞ն  է այս առումով պատկերը, և որո՞նք են հիմանակն ռիսկերը նման աղբյուրներից օգտվելու դեպքում:
- Ես ռիսկեր այլընտրանքային աղբյուրներից օգտվելու մեջ առանձնապես չեմ տեսնում, եթե լրագրողը անընդհատ է աշխատում այդ աղբյուրների հետ, գիտի հիմնական խմբերը, դերակատարներին։ Ռիսկը ավելի շատ չօգտագործելու մեջ է։ Ցավոք, ես գիտեմ ընդամենը մի քանի հայ լրագրող, ովքեր օգտվում են նման աղբյուրներից, այլ նստած չեն զուտ պաշտոնական տեղեկատվության վրա։ Ավելի վատ բան ասեմ. գրեթե չկան ադրբեջաներեն հասկացող մասնագետներ, ինչը նշնակում է, որ մեր լրագրողների աչքից վրիպում է նաև հենց ադրբեջանալեզու մամուլից ելնող լրահոսը, որը հաճախ տարբերվում է անգլերեն և ռուսերեն տարբերակներից:

Հարցազրույցն իրականացվել է «Նորավանք» ԳԿՀ-ն և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացված «Տեղեկատվական անվտանգություն և մեդիա հետազոտություններ» նախագծի շրջանակներում:

Հեղինակ՝ Սոնա Մարտիրոսյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են 27/03/2024 17:56 Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան 27/03/2024 17:42 Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 27/03/2024 17:36 Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 27/03/2024 17:23 «Հարիվանշ Նարայանին իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին»․ ՀՀ ԱԺ 27/03/2024 17:15 Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են